• August 16, 2022

16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. ԱԻՆ խոսնակ

16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. ԱԻՆ խոսնակ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ 16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է։

 
Տեղեկությունը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
«Ինքնությունը պարզված զոհերի մեջ են նաև հղի կինն ու նրա երեխան։ Այս պահին որոնվողների թիվը 10-ն է»,- ասաց նա։
 
Կոստանյանը նշեց, որ նույնականացումից հետո է նվազել որոնվողների քանակը, այսինքն` նրանց անունները մահացածների ցանկում են։ Որոնվողների ցանկում շարունակում են մնալ Իրանի մեկ և ՌԴ մեկ քաղաքացի։
 
Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում 100 փրկարար է աշխատում, իսկ նրանց օգնում են ՈՄԱ-ի և Կարմիր խաչի կամավորները։ Կոստանյանը տեղեկացրեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքների խանութները փակ են, և դեռ հայտնի չէ` երբ կբացվեն։