• March 14, 2024

Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Դատավոր Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:

«Նշված Հանձնաժողովն է, որին կարող եք դիմել, եթե որևէ դատավորի արարքում նկատում եք վարքագծային, էթիկական կամ որևէ այլ բնույթի խախտում: Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։