• April 23, 2024

Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»

Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի N 712-Ն և N 710-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ, պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի՝ «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետը սահմանում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը։

Պարեկային ծառայության պաշտոնները ևս ընդգրկվել են N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և նրանց համար նախատեսվել են հավելումներ։ 2021 թ. մարտի 25-ի դրությամբ դեռևս ավարտված չի եղել պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, ուստի այդ հավելվածում ներառվել են միայն պարեկային ծառայության այն ստորաբաժանումները և դրանցում առկա պաշտոնները, որոնք տվյալ օրվա դրությամբ նախատեսված են եղել պարեկային ծառայության կառուցվածքում։ Հետագայում շարունակվել է ծառայության կազմավորման գործընթացը, և ինչպես մինչև պարեկային ծառայության մեկնարկը՝ 2021 թ. հուլիսի 7-ը, այնպես էլ դրանից հետո պարեկային ծառայության կազմում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, հետևաբար՝ նաև նոր պաշտոններ, որոնք չեն ներառվել N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններս, ի տարբերություն պարեկային ծառայության այլ ծառայողների, հավելումներ չեն ստանում։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝ https://past.am/?p=360024&l=am#gsc.tab=0