• November 14, 2018

Վարդան Այվազյանի հիմնած ընկերության կապը ոսկու ապօրինի արդյունահանման հետ է քննվում

Վարդան Այվազյանի հիմնած ընկերության կապը ոսկու ապօրինի արդյունահանման հետ է քննվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: Հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012թ-ին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012թ-ին, իսկ գործողության ժամկետը մինչև 2037թ-ն է»:

© irazek.am