• November 13, 2018

Ալեքսանյանը նոր սուպերմարկետ է կառուցում․ տասնյակ ընտանիքներ կկորցնեն իրենց աշխատանքը

Ալեքսանյանը նոր սուպերմարկետ է կառուցում․ տասնյակ ընտանիքներ կկորցնեն իրենց աշխատանքը

ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում էլ շարունակում է ծաղկեցնել իր բիզնեսները։

Ալեքսանյանը նոր 1800 քառակուսի մետր մակերես զբաղեցնող սուպերմարկետ է բացում Երևանի սրտում։ Նոր սուպերմարկետը, որի շինարարությունը Ալեքսանյանը սկսել է իշխանափոխությունից հետո, գտնվում է Խորենացի փողոցում, «Ռոսիա Մոլ»-ի հետնամասում։

Ի դեպ խոսակցություններ են շրջանառվում, որ Ալեքսանյանը այս սուպերմարկետը բացում է, որպեսզի թույլ չտա «Ռոսիա Մոլ»-ի տարածում գործող ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետին ծավալվել։

Հետաքրքիր է, որ Փաշինյանի իշխանությունը որևէ կերպ չխոչընդոտեց Ալեքսանյանի փոքր և միջին բիզնեսը ոչնչացնող նոր սուպերմարկետի կառուցումը և սա այն դեպքում, երբ Ալեքսանյանը նման մի մեծ սուպերմարկետ արդեն ունի մոտակայքում՝ Տիգրան Մեծ պողոտայի վրա, նոր կառուցվող սուպերմարկետից 200 մետր հեռավորության վրա։

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե փոքր կրպակներով իրենց գոյությունը պահող ընտանքիներևին, որոնք այլևս չեն կարողանա աշխատել այս սուպերմարկետի բացվելու արդյուքնում,   ինչ խորհուրդ է տալու Փաշինյանը։ Անասնապահությամբ դժվար թե կարողանան Երևանում զբաղվել, իսկ անտառներ չկան, որպեսզի կարողանան միրգ հավաքել և վաճառել։ Այնպես որ նրանց կմնա արտագաղթելը, եթե իհարկե չցանկանան ամսական 60 հազար դրամով աշխատել իրենց  ընտանեկան փոքր բիզնեսը խլած Լֆիկ Սամոյի մոտ։

© Politik.am