• November 14, 2018

Դիմեք, եթե տուժել եք «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողություններից

Դիմեք, եթե տուժել եք «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողություններից

Իրավական աջակցություն ստանալու նպատակով «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ին դիմած քաղաքացի Էդուարդ Հովսեփյանի կողմից կազմակերպությանը ներկայացվել են «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ֆինանսական մեքենայություններ կատարելու վերաբերյալ մի շարք փաստեր:

Հետագայում «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն տեղեկություններ է ստացել այն մասին, որ նշված մեքենայությունները «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից կրկնվել են ընկերությունից անշարժ գույք ձեռք բերած նաև այլ գնորդների հետ կատարված գործարքների ժամանակ:

Հաշվի առնելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից որդեգրած անհանդուրժողական քաղաքականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ցուցաբերելու անվճար իրավական աջակցություն «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողությունների արդյունքում տուժածներին:

– եթե «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ից անշարժ գույք ձեռք բերելու համար Ձեր կողմից փաստացի վճարված գումարի և գույքի ձեռքբերման պայմանագրում նշված գումարների միջև առկա են տարբերություններ,

– եթե Ձեզ տրամադրված անշարժ գույքի չափերի և անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրում նշված չափերի միջև առկա են անհամապատասխանություններ,

– եթե Դուք վճարել եք ավտոկայանատեղի համար, բայց ավտոկայանատեղին որպես Ձեր սեփականություն չի գրանցվել,

– եթե տուժել եք նմատանիպ այլ երևույթներից.

Դիմեք մեզ և մենք անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերենք Ձեր խախտված իրավունքները վերականգնելու և Ձեզ պատճառված վնասի հատուցում ստանալու համար:

Մեր կոնտակտային տվյալները ՝
Հեռ.՝ (010) 578551, (098) 615663
Էլ. հասցե՝  [email protected]; [email protected]