• November 21, 2023

36 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան Երևանի քաղաքապետարանից․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյանի ունեցվածքը

36 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան Երևանի քաղաքապետարանից․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյանի ունեցվածքը

«Ժողովորդ» օրաթերթը գրել էր և հրապարակել էր ցանկ, թե ովքեր են այն ՔՊ-ականները, ովքեր հեղափոխությունից հետո տան տեր են դարձել։ Նրանցից մեկն էլ Գայանե Եղիազարյանն է։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը քաղաքական դաշտ էր եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականին «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակով Եղիազարյանը ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2022 թվականի մայիսին Ազգային Ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի մանդատը վայր դնելուց հետո նրան փոխարինեց Գայանե Եղիազարյանը։

Հենց այդ տարի, երբ պատգամավորի եկամուտները աճեցին, Եղիազարյանը Երևան քաղաքում բաժնային սեփականության իրավունքվ բազմաբնակարան շենքում բնակարան գնեց։ Բնակարանը ձեռք է բերել 36 մլն դրամով, իսկ գործարքի մյուս կողմը եղել է Երևանի քաղաքապետարանը։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝https://armlur.am/1318433/