Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
22.1 C
Yerevan

«Քննիչը փորձել է կաշառել, ճնշել, որ Վահագն Աբգարյանի դեմ գրի»

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նշանածը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին՝ քննիչ Հովհաննես Համբարյանը պարբերաբար այցելել կալանավայր՝ Արթուրից ցուցմունք կորզելու նպատակով։

Արթուր Շահվերդյանը կալանավորվել է 2017 թվականի մայիսին, նույն տարվա հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել Կամո Փիրուզյանի սպանությունը, որի վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա ներգրավում են նաև Արթուրին։ «Արթուրն արդեն մեկ ամիս կալանավայրում էր, ո՞նց կարող էր ինքը որևէ տեղեկություն ունենալ այդ սպանության վերաբերյալ»,- ասում է Արթուրի նշանածը, ով անձնական պատճառներով չի ցանկանում հրապարակել իր անունը։

Նա բազմիցս տեսակցել է իր Արթուրին և վերջինս պատմել է, թե ինչպես է Համբարյանը փորձում ճնշել իրեն կալանավայրում։ «Քննիչ Համբարյանը նախ ծխախոտ է առաջարկել, հետո խոստացել է ժամացույց նվիրել, եթե Արթուրը Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տա (Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու համար՝ Ա.Ղ.)։ Երբ Արթուրը հրաժարվել է, սկսել է սպառնալ, ասել է, որ իր գործը կվերաբացեն ու կավելացնեն իր դատապարտման տարիները»,- պատմում է աղջիկը։

Արթուր Շահվերդյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել, որպեսզի ուշադրություն հրավիրի իր նկատմամբ կիրառվող պարբերական ճնշումներին, դիմել է պատկան մարմիններին, բաց նամակով նաև դիմել է վարչապետին։ «Որևէ ընթացք չի տրվել իր գրություններին, բայց երկրորդ հացադուլից հետո ճնշումները կարծես դադարել են»,- ասում է դատապարտյալի նշանածը։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 14-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img