• December 28, 2021

Վարչապետի նոր խորհրդական Արտաշես Թումանյանի ունեցվածքն ու բիզնեսները

Վարչապետի նոր խորհրդական Արտաշես Թումանյանի ունեցվածքն ու բիզնեսները

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն ու նրա ընտանիքի անդամներն աչքի են ընկնում տպավորիչ հարստությամբ ու ունեցվածքով։

Նրանց գույքային վիճակի բարելավումն ու բիզնես գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ Թումանյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու կարիերայի բարձրակետին էր։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե ինչպես է Թումանյանի ընտանիքը ձեռք բերել մի շարք բիզնեսներ, ինչպես է դարձել մի շարք խոշոր շենք-շինությունների սեփականատեր։

Նոյեմբերի 24-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Թումանյանին նշանակեց իր խորհրդական։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, Թումանյանը ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2015-ին Սերժ Սարգսյանի կողմից։

Թումանյանն անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր չորս ղեկավարների օրոք զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ Նա և նրա ընտանիքի անդամները ունեն մեծ թվով անշարժ գույք և բաժնեմասեր մի շարք ընկերություններում։

Ամբողջական հոդվածը այստեղ՝https://www.civilnet.am/news/645056/%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%BD-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/?fbclid=IwAR0jxn8FOEWdP66sJ94n1ZDyWHzXMqUFf60IBrv7M6XfAExvcFPodQeECY4