• September 9, 2022

Սուսաննա Գզոգյանը այն դատավորն է, որ դատախազության հորդորով հաղորդումներ էր ներկայացնում իր գործելաոճը քննադատող փաստաբանների և իրավապաշտպանի վերաբերյալ

Սուսաննա Գզոգյանը այն դատավորն է, որ դատախազության հորդորով հաղորդումներ էր ներկայացնում իր գործելաոճը քննադատող փաստաբանների և իրավապաշտպանի վերաբերյալ
Ճանաչել դեմքով

Սա այն դատավորն է , որ դատախազության հորդորով հաղորդումներ էր ներկայացնում հանցագործության մասին իր գործելաոճը քննադատող փաստաբանների և իմ վերաբերյալ, փորձելով լռեցնել, սակայն երևի “գերզբաղվածության” պատճառով ծանոթ չէր ժողովրդական բանահյուսությանը, մասնավորապես “մախաթի ու պարկի” կամ “40 օրվա” պատմությանը…. սա այն դատավորն է , ով պետք է ոչ թե առաջխաղացվեր և Սպիտակից տեղափոխվեր Երևան, այլ պատատխանատվության ենթարկվեր պետական միջոցների մսխման համար՝ մասնավորապես մարզում աշխատելու ընթացքում ըստ կարգի վերջինս տուն վարձակալելու նպատակով տարիներ շարունակ ամսական գումարներ է ստացել, սակայն գեթ մեկ օր չի բնակվել մարզում , սա այն դատավոէն է ում նկատմանբ դեռ 2020 թ. իմ բողոքի հիման վրա 8 կետով հարուցվեց կարգապահական վարույթ և ՞՞՞՞ և հետագայում խորհրդավոր կերպով ի չիք եղավ ինչ որ մեկի թեթև ձեռքով։
 
Հետաքրքիր է ու՞մ թեթև ձեռքը ( նույն ամենակարող ձեռքը ) և ինչից ելնելով սրան տեղափոխեց Երևան , որ հիմա էլ այստեղ ի ցույց դնի իր “գիտելիքներն ու հմտությունները” ու դատական նիստի ընթացքում իրեն հատուկ ցինիզմով վիրավորի երկարատև բռնության զոհ , տանջված ու վախվորած կնոջը/տուժողին։