• December 27, 2021

«Պադավատապետություն». քանի ծառայողական մեքենա ունի ԲՏԱ նախարարը

«Պադավատապետություն». քանի ծառայողական մեքենա ունի ԲՏԱ նախարարը

«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականի հայտնի «պադավատապետություն» ելույթից։

Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հստակ մոտեցում ուներ, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնյան, ինչ առավելություններ պետք է ունենա, քանի մեքենա պետք է ունենա։

Ժամանակները փոխվեցին, իշխանությունը փոխվեց, Փաշինյանի համոզմունքները նույնպես փոխվեցին, բայց անփոփոխ մնաց. ծառայողական մեքենաների «պադավատապետությունը» դեռ ակտուալ է։ Ծառայողական մեքենաների թեման նորից հայտնվեց հանրային քննարկումների կիզակետում, երբ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրի որոշեցին 90մլն դրամով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա գնել։

Ծառայողական մեքենաների թեմային ըստ էության եւ կոնկրետ փաստերով անդրադառնալու նկատառումով ArmDaily.am-ը ներկայացնում է«Պադավատապետություն» շարքը, որի շրջանակում մենք տարբեր պետական կառույցներից պարզել ենք, թե նախարարները քանի ծառայողական մեքենա ունեն, ինչ մակնիշի է և վերջին 5 տարվա ընթացքում քանիսն են ձեռք բերել։

Շարքի այսօրվա հերոսը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։

Նախարարին տրամադրված է ծառայողական երկու մեքենա ՝

-TOYOTA CAMRY 2.5 (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- հատկացվել է 2020 թվականին

-TOYOTA LC PRADO 150 (թողարկման տարեթիվը՝ 2014թ.)- հատկացվել է 2020 թվականին

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել է 3 մեքենա

– TOYOTA CAMRY 2.5 (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- 7.207.000 սկզբնական արժեքով

– TOYOTA LC PRADO 150 (թողարկման տարեթիվը՝ 2014թ.)- 24.180.000 սկզբնական արժեքով

-KIA CERATO (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- 8.800.000 սկզբնական արժեքով՝ 2019 թվականին։

https://armdaily.am/?p=163730&l=am&fbclid=IwAR0OpBX9_FGN27f3onO9bCKfvglj1_xJDv9ZbcRi_dX40L_KecgUO0HSna4