• April 22, 2022

Մարկ Սաղաթելյանի այրին դիմել է ոստիկանություն. ինչ կապ ունի Արաբկիրի դատախազը. «Ժողովուրդ»

Մարկ Սաղաթելյանի այրին դիմել է ոստիկանություն. ինչ կապ ունի Արաբկիրի դատախազը. «Ժողովուրդ»

Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, և փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

 

Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանը և փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, և քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է։

 

Ավելին՝ Լոլիտա Մանուկյանի պաշտպան Մասիս Մելքոնյանն էլ պնդեց, որ բացառված չէ, որ մեղադրանք կառաջադրվի հենց Նունե Միքայելյանին՝ վաշխառությամբ զբաղվելու համար: «Հորդորում եմ անձանց անհիմն չզրպարտեն, քանի որ այդ գործով կողմնակի միջամտություն չի եղել ու չի էլ կարող լինել, օբյեկտիվ քննություն է իրականացվում», – վստահեցնում է նա: