Կիրակի, 11 Մայիսի, 2025
18.1 C
Yerevan

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Շվեյցարիայի Բազելի Կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստան կատարած երկօրյա մոնիթորինգային այցի շրջանակներում հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և կառույցի ղեկավար կազմի մյուս անդամների հետ:

2003 թվականից ի վեր Բազելի Կառավարման ինստիտուտը գործընկեր պետություններին աջակցում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ինստիտուտի ներկայացուցիչներ Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը, ներկայացնելով իրենց գործունեության առանցքային ուղղությունները, կարևորել են հատկապես ինստիտուտի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությունը երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի ու ֆինանսական առավել բարդ հանցագործությունների քննության աշխատանքներում: Հիշյալ ծրագրերն իրականացվում են Ակտիվների վերականգնման միջազգային կենտրոնի (ICAR) միջոցով` հատուկ մասնագետների խմբի կողմից օպերատիվ կերպով տրամադրվող տարաբնույթ խորհրդատվություններով և հետազոտություններով:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար` Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը անդրադարձել են համագործակցության շրջանակում հնարավորինս շուտ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ շոշափելի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն կարճ ժամանակ անց:

Հանդիպման ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կոռուպցիայի, տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների կամ հանցավոր գործունեության այլ տեսակների միջոցով ձեռք բերված ակտիվների բացահայտման և դրանց վերադարձի ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նշված հանցագործությունների արդյունավետ քննությանն ուղղված ծրագրերի և ռազմավարությունների մշակմանը նպաստելու նպատակով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, շվեյցարական կողմին շնորհակալություն հայտնելով նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցելու գործնական մեկնարկի համար, համոզմունք է հայտնել, որ հուշագրի կնքումը արդյունավետ հիմք կծառայի ավելի սերտ համագործակցության համար:

Բազելի Կառավարման ինստիտուտի խորհրդի գործադիր տնօրեն Գրետտա Ֆենները, իր հերթին, շնորհավորելով Սասուն Խաչատրյանին նորաստեղծ կառույցի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նույնպես կարևորել է փոխըմբռնման հուշագրի կնքումով համագործակցության արդյունավետ սկիզբ ապահովելու հանգամանքը` վկայակոչելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը վերը նշված ուղղություններով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին այսուհետ ևս հնարավորինս աջակցելու հարցում:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img