• January 20, 2022

«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել

«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին ու մի քանի աշխատակիցների:

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվության բաժնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մենք կապ հաստատեցինք նաև Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ․ «Նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա։