• January 20, 2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին ասել է Չավուշօղլուն։