• August 21, 2022

Կենտրոնական բանկը դարձել է Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» կցորդը

Կենտրոնական բանկը դարձել է Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» կցորդը

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը» Կենտրոնական բանկից այնպիսի «պասեր» է ստանում, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանը նախաձով կնայեր։

Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ պետական սուվերեն մարմին համարվող Կենտրոնական բանկը վերակազմավորվել է որպես «Հայէկոնոմբանկի» գովազդային դեպարտամենտ։ Բանն այն է, որ այսուհետ, ԿԲ-ի որոշմամբ, «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակը կարող է համալրվել կամ դրամապանակից գումար ելքագրվել միայն այն դեպքում, երբ դրամապանակին կցված է բանկային հաշիվ կամ քարտ, և միայն «Հայէկոնոմբանկում» հաշիվ բացելու դեպքում է հնարավոր օգտվել օնլայն դրամապանակից, այսինքն՝ եթե քաղաքացին ուզում է դրանից օգտվել, ուրեմն պիտի այսուհետ, Կենտրոնական բանկի որոշմամբ, դառնա Խաչատուր Սուքիասյանի բանկի հաճախորդ։ Ամենևին էլ զարմանալ պետք չէ, եթե շուտով որոշվի, որ հագուստ ունենալու համար պետք է դառնալ «Ռոսիա մոլի» հաճախորդ, կամ ծարավից չմեռնելու համար խմել միայն «Սիլ»։

© ORAGIR.NEWS