• July 19, 2022

ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված

ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։

Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հուլիսի 19-ին #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմք ընդունելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ, նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Օրեր առաջ լեռան գագաթին գտնվող հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որ այդ աշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել է հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։

Ամբողջական հոդվածը տես  այստեղ