• January 19, 2022

Քննիչի ենթադրյալ սխալ աշխատնքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան

Քննիչի ենթադրյալ սխալ աշխատնքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում։

Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով,  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով, ինչպես նաև  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։

ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ասաց, որ կառույցների միջև մրցակցություն չի կարող լինել, որովհետև դրանք տարբեր մարմիններ են՝ տարբեր ֆունկցիաներով։

Շարունակությունը՝ այստեղ