• August 22, 2022

Դատավորի հայրը ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի. ինչ է պահանջում

Դատավորի հայրը ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի. ինչ է պահանջում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Թադևոսյանի հայրը` Պավել Թադևոսյանը, դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով, որ Հանձնաժողովի կողմից եզրակացությամբ հաստատված փաստերի փոխարեն նոր փաստերը հաստատեն:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ դատավորները մեկը մյուսի հետեւից դատի են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Նաիրա Ավետիսյան հայց է ներկայացրել դատարան ՝ընդդեմ հանձնաժողովի, իսկ ահա մյուս դատավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը եւս դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ պահանջում է, որ իր ամուսնու՝ Գարիկ Յավրումյանի վերաբերյալ քննված քրեական գործից բխող, Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն վերջինիս կողմից քրեորեն պատժելի արարքներ՝ այդ թվում կոռուպցիոն բնույթի կատարված չլինելը հաստատեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Սկզբնաղբյուրըhttps://www.youtube.com/watch?v=Gfox05n1ujU&ab_channel=ArmLurTV