• August 16, 2022

Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ սահմանին 110 ռազմական դիրք են ստեղծել

Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ սահմանին 110 ռազմական դիրք են ստեղծել

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Աբբաս Խալիլովը հայտարարել է ադրբեջանա-հայկական սահմանին 110 մարտական դիրք ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին։


«Ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին ստեղծվել է 110 սահմանապահ-մարտական ​​դիրք: Այս պահին այնտեղ իրենց ծառայությունն են ացկացնում մեր սահմանապահները: Բավականին մեծ աշխատանք է տարվել նաև տարածքների մաքրման ուղղությամբ»,- ասել է Խալիլովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: