Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության տարածքային թիվ 2 բաժնի ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն Երևան քաղաքում գործող խանութում կատարված հսկիչ գնման ժամանակ հայտնաբերված խախտումը, ինչպես նաև չգրանցված աշխատողի առկայության փաստը չարձանագրելու ապօրինի անգործության դիմաց խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և նրանից տեղում ստացել են 70 000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում Ա. Պ.-ն և Վ. Ս.-ն իրենց մասնակցությամբ կազմված ստուգման ակտում կեղծ տեղեկություններ են մտցրել այն մասին, թե իբրև նշված խանութից հսկիչ գնումներ կատարելու բոլոր դեպքերում իրենց տրամադրվել են ՀԴՄ կտրոններ և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման գծով խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, Ա. Պ.-ի, Վ. Ս.-ի և խանութի տնօրենի միջև նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագայում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար հարկային տեսուչներին յուրաքանչյուր ամիս որպես կաշառք 20 000 ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ։ Այսպիսով, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով` նախնական համաձայնությամբ, խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 170 000 ՀՀ դրամ, ինչպես նաև շահադիտական դրդումներով կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտը:

Ա. Պ.-ն 2020-2021 թվականների ընթացքում նույն եղանակով տարբեր չափերի կաշառք է ստացել նաև այլ հարկ վճարողներից: Հերթական տնտեսվարողից կաշառքի գումարը` 40 000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:

Նախաքննությամբ հիմնավորվել են Ա. Պ.-ի կողմից Երևանի տարբեր վաճառքի կետերում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար ևս 7 տնտեսվարողից ընդհանուր ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 311-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի  2-րդ մասով (2 դրվագ) և 311-րդ հոդվածի  1-ին մասով (2 դրվագ)։  Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img