2021 թվականի հունիս ամսին Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները։
Վերջին 6 ամիսների ընթացքում 30-ից ավելի կրպակ է ապամոնտաժվել: Մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում նույնպես շրջում են ոստիկանների ուղեկցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժում ապօրինի կրպակները։ Սակայն նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս եւ այլ նախաձեռնությունները ճակատագրական են դառնում որոշ քաղաքացիների համար եւ նոր հանցագործությունների սկիզբ դառնում:
Մեր հետաքննության արդյունքում արդեն երկու աղմկահարույց դանակահարություններ են եղել եւ թիրախում հայտնվել են հայտնի պաշտոնյաները կամ նրանց հարազատները: Խոսենք փաստերով
Փաստ 1
Հունիսի 30-ին, ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Նարեկ Շահինյանին դանակով հարվածել են։ Իսկ ով է Նարեկ Շահինյանը, վերջինս աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Իսկ ահա Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Իսկ ինչու էին ՀՔԾ պետի որդուն դանակահարել։ Բանն այն է, որ Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին: Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են: Սա թերեւս միակ դանակահարության դեպքը չէ, որ կապված է Երեւանի քաղաքապետարանի գործունեւթյան հետ:
Փաստ 2
Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի Ավելի ուշ պարզվեց, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին: Վերջինիս նկատմամբ հայտարարբել է հետախուզում: Իսկ ինչու է Ս. Պետրոսյանը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ ըստ լուրերի քաղաքապետարանում հեծանվասպորտի ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը Հեծանվասպորտի ոլորտի ներկայացուցիչների «գրպանին» է կպնելու եւ ահա ոլորտի պատասխանատուները քաղաքպետարանի գործողություների համար հաշվեհարդար տեսան ավագանու հետ նրան հասցնելով ծայրահեղ ծանր վիճակի: Ի դեպ մինչ այս դաժան դեպքը դանակահարված Երևանի ավագանու անդամը խոսակցություններ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ: Իրավապահները հանելով հեռախոսային խոսակցությունները պարզել են, որ ավագանու անդամին սպառնացել են, վախեցրել են, ինչի մասին նա հեռախոսազանգով հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե հեծանվասպորտի բարեփոխումների նախագծի համար իրեն սպառնում ու վախեցնում:
Ստացվում է, որ քաղաքապետարանի գործողություները նոր հանցագործությունների սկզբն են դառնում, ինչի արդյունքում մարդկային կյանքեր են վտանգվում:
Ա. Թովմասյան