• March 3, 2022

Արման Թաթոյանի հետ 20-ից ավելի աշխատող է հեռացել ՄԻՊ գրասենյակից. Քրիստինե Գրիգորյան

Արման Թաթոյանի հետ 20-ից ավելի աշխատող է հեռացել ՄԻՊ գրասենյակից. Քրիստինե Գրիգորյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», – ասաց պաշտպանը։

Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։

«Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել»,-ասաց Գրիգորյանը։