• August 22, 2022

Աղավնոյի 86-ամյա բնակիչն իր ձեռքերով այրում է իր իսկ կառուցած տունը (վիդեո)

Աղավնոյի 86-ամյա բնակիչն իր ձեռքերով այրում է իր իսկ կառուցած տունը (վիդեո)

Աղավնոյի 86-ամյա Ռադիա Հովսեփյանն իր ձեռքով է այրում Աղավնոյի իր իսկ կառուցած տունը:

Սոցիալական ցանցերում  տարածված տեսանյութում երեւում է, որ տարեց տղամարդը դողացող ձեռքերով բենզինը լցնում է տան պատերին եւ ասում, որ չնայած իր մահվան ժամանակն է, սակայն ինքը չի թողնի, որ թուրքը մտնի իր տուն:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։  Բնակչության հիմնական մասն արդեն հեռացել է բնակավայրերից: