• September 12, 2022

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։

Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս ամսին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

Ամբողջական հոդվածը հետևյալ հղումով