Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
16.3 C
Yerevan

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի «պադավատապետությանը». «Առավոտ»

2021-ը հետպատերազմյան ծանր տարի է. ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ` բոլորովին այդպես չէ, գրում է «Առավոտը»:

Կայքն ուսումնասիրել է, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը:

Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է հանդիսացել այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք՝ ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:

Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա:

Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Իրականում վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է:

Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք:

https://www.aravot.am/2021/12/28/1238815/

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img