• December 29, 2021

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը

«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:

Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է: Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից:

Ամբողջական հոդվածը տես այստեղ՝ https://hetq.am/hy/article/139526