Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Ով է Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Փամբուխչյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել։

Ով է Արմեն Փամբուխչյանը

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին Երեւանում:

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006թ. ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ:

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007-2008 թթ. աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբանի օգնական:
2009-2011 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակից:
2011-2014 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում վարկային մասնագետ, ապա՝ ավագ վարկային մասնագետ:
2014-2015 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ:
2015-2017 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար:
2017 թ.՝ «Անելիք բանկ» ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար:
2017-2018 թթ.՝ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ:
06.06.2018-15.10.2018 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, 15.10.2018-13.01.2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2015 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2019 թ. Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում ընտրվել է որպես կուսակցության վարչության անդամ:
2020 թ․ սեպտեմբերի 17-ին օրենսդիր մարմնում գործունեությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել և վայր դրել պատգամավորական մանդատը:
2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Վարչապետի N 1430-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img