• April 11, 2022

Դատախազություն & CO

Դատախազություն & CO

Երբ օլիգարխները ինչ հնարավոր էր սեփականաշնորհեցին, ու փող աշխատեցին, հիմա, երբ պետք է արդարադատություն իրականացվի` վաճառում են եղածն ու չեղածը` շառից-փորձանքից հեռու,

փողերն առնում ու տեղավորում ապահով վայրեր։ Երբ կալանքի տակ գտնվող առանձնատունը մեկ օրվա կյանք է ունենում, հետագայում կրկին կանգ առնելու ու իրականում իրենց համար հաջող գործարք կնքելու փաստով։ Գուցե զարմացել էիք Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքից ու դրա կալանքից հանելու փաստից։ Հիմա, պարզվում է՝ մինչ այդ երկու հողամասեր հենց քննիչի որոշմամբ թույլատրվել են վաճառել գեներալ Սեդրակ Սարոյանին։ Մոնումենտում ունեցած իր հողը վաճառել է նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։ Հողը վաճառել է աներոջը, շուկայականից շատ ավելի էժան գնով։ Իսկ դատախազությունն ասում է, որ այս գործարքների վերաբերյալ քրեական գործում տեղեկություններ չկան։

Ստացվում է, որ մի ձեռքը ծափ տվող չի, երկու ձեռքով, այն է քննչական ու դատախազություն հովանավոր են կանգնում օլիգարխների ապօրինի սեփականության առուծախին։

Ստացվում է, որ ապօրինի գույքի բռնագանձում տեղի չի ունենալու, այլ տեղի է ունենում իրարով` դատախազ, քննիչ, օլիգարխ եռանկյունու մեջ-մեջ անելու արդարադատություն։ Ու գլխավորը` «կոպեկ առ կոպեկ» վերադարձնել ժողովրդին, բայց ցավոք չգիտեինք, որ ժողովուրդը դատախազությունն է իր կից գործող անձերով` իշխանության հովանու ներքո։