Կիրակի, 20 Ապրիլի, 2025
15.1 C
Yerevan

Նախկին նախագահներին դատում են նրանց ընկեր դատավորները (Տեսանյութ)

Նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընկերները, գործընկերները, համակուսակիցները շարունակում են որպես դատավորներ աշխատել, բայց դա դեռ խնդրի կեսն է։ Գլխավոր խնդիրն այն է, որ նախկին նախագահների դեմ հարուցվող գործերի ժամանակ անգամ վերոհիշյալ դատավորները մերժում են ինքնաբացարկների միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն։

Քոչարյանի և Սարգսյանի ընկերները

Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատած կադրը՝ այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է վճռեր Քոչարյանի կալանավորման երկարացման հարցը։ Վճիռը կայացվեց հօգուտ Քոչարյանի՝ նախկին նախագահը ազատ արձակվեց։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանի մտքով ինքնաբացարկի հայտնելը չէր անցել։ Դատախազի մտքին էլ կամ չկար, կամ մոռացել էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդի անդամ Մնացական Մնացականյանի որդին՝ այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանն էլ պետք է քննի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մերժման բողոքը։ Իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը այս դատավորը մերժեց։

Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը

Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ այդ ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով. “Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։

“Վելես” իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Մարինա Պողոսյանը հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ Քրեական գործի հարուցումը մերժվեց, ՀԿ-ն բողոքարկում է մերժումը դատարանում։

 

Անդրանիկ Մնացականյանն ու ինքնաբացարկը

Հոկտեմբերի 5-ին քննվեց Մարինա Պողոսյանի բողոքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մերժման որոշման։ Պողոսյանի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին՝ նշելով, որ Մնացականյանի հայրը այն կուսակցության խորհրդի անդամ է, որի ղեկավարի վերաբերյալ էլ բողոք պետք է քննվի։ Դատախազը ինքնաբացարկի միջնորությունը հիմնավոր չհամարեց, դատավորը համաձայնեց նրա հետ՝ մերժելով այն և շարունակելով դատավարել Սերժ Սարգսյանի գործը։

Ինքնաբացարկի վերաբերյալ իրավական կարգավորումը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով։ Հոդվածում գրված է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե կանխակալ վերաբերմունք ունի դատավարության որևէ կողմի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ խոսքը գնում է դատավորի հոր ղեկավարի մասին, բարդ է պատկերացնել անկանխակալ, անկողմնակալ և չկաշկանդված վերաբերմունք։ Ամեն դեպքում՝ տեսնենք․ հաջորդ դատական նիստը, որը բաց է և ազատ ներկայության համար, կկայանա հոկտեմբերի 8-ին։

Հոկտեմբերի 5-ին բողոքի քննությունը կարճ տևեց, տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img