Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
14.1 C
Yerevan

Հեղափոխությունից հետո չհեղափոխված դատավորները

“Վելես” իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը, փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին անցումնային արդարադատության կարևրության մասին։ Բանախոսներից Մարինա Պողոսյանը ներկայացրեց դատավորների, որոնք թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակում են նախկին սովորույթների համաձայն իրավախախտումներով և կանխակալությամբ աշխատել։

1. Աննա Մաթևոսյան

Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով.

“Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։

“Վելես” ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ Քրեական գործի հարուցումը մերժվեց, ՀԿ-ն բողոքարկեց մերժումը դատարանում։ Սակայն դատական նիստը երկար չտևեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բողոքաբեր կողմի փաստարկները լսելու ժամանակ ցուցաբերում էր տարօրինակ պահվածք՝ նույնականացնելով Սերժ Սարգսյանին դատարանի հետ։ Մասնավորապես ասում էր, թե Սարգսյանին վիրավորելով կողմը վիրավորում է իրեն՝ դատավորին։

2. Արթուր Մկրտչյան

Հաց բերողին կալանավորելու որոշում կատարած դատավորը հեղափոխությունից հետո էլ չի փոխել իր ոճը։ Մասնավորապես իր վերջին դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մկրտչյանը թույլ էր տվել դատախազի կողքին նստել գործի հետ կապ չունեցող փաստաբանի՝ խոստովանելով, որ “նրա կարգավիճակը դեռ ճշտված չէ”։

Հակակոռուպցիոն բլոգն ավելի մանրամասն գրել է այդ նիստի մասին այստեղ։

3. Ալեքսանդր Ազարյան

Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատած կադրը դատարանում պետք է վճռեր Քոչարյանի կալանավորման երկարացման հարցը։ Վճիռը կայացվեց հօգուտ Քոչարյանի՝ նա ազատ արձակվեց։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մտքով ինքնաբացարկի  հնարավորությունն անգամ չէր անցել. դատավորը ինքնաբացարկ է տալիս կողմերից որևէ մեկի հետ անձնական կապեր ունենալու պատճառով, քանի որ ակնհայտորեն կարող է կանխակալ վերաբերմունք ցույց տալ։

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img