Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագած մի շարք ընթացակարգային խնդիրներ

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Վարչական դատավարության ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Կարգավորվում են հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետտուրքի գանձման հարցրերը: Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի եւ ժամկետների ավելի մանրամասն կանոններ՝ սահմանելով, թե որ պահից է դատարանն անցնում դատական ակտ կայացնելուն եւ երբ պետք է հրապարակվի դատական ակտը: Լրացվող նոր հոդվածներով կկարգավորեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման պահանջները: Եթե անձը հարգելի պատճառով բաց թողնված ժամկետում Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնում, սակայն չի միջնորդում ժամկետը վերականգնելու մասին, ապա ներկայումս Վճռաբեկ դատարանը բողոքի ընդունումը մերժում է, եւ անձի իրավունքը մնում է չիրացված: Առաջարկվում է այս դեպքում ոչ թե մերժել բողոքի ընդունումը, այլ վերադարձնել բողոքը:

Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն ավարտելուց հետո որոշման հրապարակման համար սահմանվում է 20-օրյա ժամկետ: Հստակ սահմանվում է, թե ինչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ բողոք բերող անձը չի վերացրել Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

Սահմանվում են հստակ ժամկետներ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու համար, այն է՝ վարույթ ընդունելուց հետո 45 օրվա ընթացքում: Առաջարկվում է միջուկային անվտանգության ապահովման, հարկադիր կատարումն ապահովող, պրոբացիայի ծառայության բնագավառների պետական մարմնին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ գործերով քննությունը դատարանից հանել եւ վերապահել իրավասու վարչական մարմիններին:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img