Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
15.1 C
Yerevan

2021-2023 թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել ՀՀ-ին. դատախազությունը տվյալներ է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում է ուղղել` առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը: Պատասխանը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում:

«2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699.947.114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96.630.949 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648.257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72.989.160 ՀՀ դրամը, համայնքներին՝ 51.689.603 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23.641.789 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565.762.604 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10.335.045.439 ՀՀ դրամի վնաս: 2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922.821.912 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332.413.444 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894.580.386 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314.383.544 ՀՀ դրամը, համայնքներին՝ 28.241.526 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18.029.900 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6.408.476.154 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.099.926.011 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5.530.390.754 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.289.987.204 ՀՀ դրամը, համայնքներին պատճառվել է 878.085.400 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809.938.807 ՀՀ դրամը:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.471.143.103 ՀՀ դրամի վնաս:

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30.653.431.177 ՀՀ դրամ, որից 30.540.393.532 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113.037.645 ՀՀ դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3.970.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3.667.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»,- նշված է դատախազության պատասխանում։

 

Hot this week

Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր...

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից...

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ...

Երևանը և երևանցիք

https://www.youtube.com/watch?v=s-klGoqW5V4

ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները:...

Թեմաներ

Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր...

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից...

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ...

Երևանը և երևանցիք

https://www.youtube.com/watch?v=s-klGoqW5V4

ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները:...

Տուն տնավարի սպասարկում

https://www.youtube.com/watch?v=trAWmynounQ

Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդում

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդում։ Մեկը...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img