Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Գլխավոր դատախազի հրամաններով՝ «խիստ նկատողություն» տեսակի տույժեր են նշանակվել երեք դատախազների նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները, հանցանք կատարած անձանց մեղավորությունը հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու ակտիվ փուլում պատշաճ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին, պարբերաբար, առանց հարգելի պատճառների, բացակայել է աշխատանքի վայրից:

Կարգապահական վարույթների արդյունքները 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումներով հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դրանցում վերոնշյալ դատախազների մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի հրամաններով՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում և Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ինքնավար պաշտոններ զբաղեցնող վերոնշյալ անձանց նկատմամբ նշանակվել են «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img