Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի, 2024
23.1 C
Yerevan

«Ժողովուրդ». 14 անշարժ գույք, ժառանգություն ստացած 65 մլն դրամ. Արթուր Ջավադյանի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։

Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։
Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաեւ վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։
Ջավադյանը ժառանգություն է ստացել նաեւ գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լեւոնի Ջավադյանից։ Նա ստացել է եւս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։
Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։
ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո եւ 698 հազար ԱՄՆ դոլար։

Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել Ջավադյանը. հուշադրամը հանձնվել է դեսպանին, արժեքը 24 մլն դրամ է եղել։
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջավադյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 657 հազար դրամ, 11 հազար եվրո։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար, 6 մլն 500 հազար դրամ, 19 հազար եվրո։
Ջավադյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 295 մլն 248 հազար դրամ։

Ջավադյանը, ըստ հայտարարատու տարվա եկամուտների աղբյուրների, աշխատանքի վարձատրություն ստացել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» կազմակերպությունից, ՀՀ ԱԳՆ-ից, «Այդի բանկ» եւ «ՎՏԲ- Հայաստան» բանկերից՝ համապատասխանաբար ստանալով 24 մլն դրամ, 5 մլն 894 հազար դրամ, 28 մլն 897 հազար դրամ եւ 9 մլն 712 հազար դրամ։
Ծախսերի բաժնում Ջավադյանը նշել է, որ հագուստի եւ ճանապարհածախսի համար ծախսել է 42 հազար եվրո, 2 մլն 554 հազար դրամ, 5 700 դոլար։

Վարկերի մարմանն ուղղել է 47 մլն 372 հազար դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսվել է 21 մլն 688 հազար դրամ։ Ջավադյանի՝ արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 133 մլն 247 հազար ՀՀ դրամ։
Հավելենք նաեւ, որ Ջավադյանը միջազգային եւ արտաքին հարաբերությունների վերաբերյալ ոչ մի կրթություն չունի, սակայն այս պաշտոնում է եւ իշխանության սիրելին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Hot this week

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Թեմաներ

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա. Կոստանյան

 Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա: Այս...

Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img