Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Հակակոռուպցիոն դատարանի նախագահը խոշոր գումար, առանձնատուն և բնակարան է նվեր ստացել․ «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում։ Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները, գրել է «Հետք»-ը։

Հրապարակումը՝ ստորև․

«Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2023թ. փետրվարի 17-ին: Ղազարյանը դատավորի կարիերան սկսել է 2022թ. դեկտեմբերի 2-ից, երբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ աշխատել է դատական դեպարտամենտում:

Խաչիկ Ղազարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, ըստ որի՝ 2022թю դատավորն ունեցել է մոտ 36 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ, որից 1 մլն 850 հազ. դրամն ու 50 հազ. ԱՄՆ դոլարը նվիրատվություն են:

Դատավորին 1 մլն 850 հազ, դրամ և 40 հազ. ԱՄՆ դոլար նվիրել է հայրը՝ Կարապետ Ղազարյանը, իսկ 10 հազ. ԱՄՆ դոլարը՝ մայրը: Դատավորը հորից նվիրատվություն ստացել է նաև 2021թ.՝ 68 հազ. ԱՄՆ դոլար:

Խաչիկ Ղազարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ծնողներին որտեղից այդքան գումար, որը նվիրատվության կարգով փոխանցել են որդուն:

«Հորս՝ Կարապետ Ղազարյանի կողմից նվիրատվության կարգով ինձ փոխանցված 68 000 ԱՄՆ դոլարը գոյացել է բնակարանի վաճառքից, իսկ 40 000 դոլարը՝ հողամասի վաճառքից, որը հանդիսացել է ծնողներիս համատեղ սեփականությունը: Իսկ 10 000 ԱՄՆ դոլարը և 1 մլն 850 հազ. դրամը եղել են խնայողություններ, որոնք գոյացել են հորս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Մասնավորապես, հայրս 2000թ. առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մայրս 1978թ. աշխատում է դատական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- պարզաբանում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահը:

Դատավորի հայրը հանդիսանում է «Տուկան» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը ստեղծվել է 2000թ.: Ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության` ընկերությունն իրականացնում է տրիկոտաժե ներքնազգեստի և գուլպեղենի մանրածախ առևտուր: Ընկերությունը չունի մեծ շրջանառություն:

Պարզվում է` Խաչիկ Ղազարյանը ոչ միայն գումար է նվեր ստանում, այլև բնակարան և առանձնատուն: Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը նվեր է ստացել 2016թ., իսկ Արաբկիրում գտնվող  առանձնատունը՝ 2014-ին:

Խաչիկ Ղազարյանը պարզաբանեց, որ առանձնատունը նվեր է ստացել տատից, իսկ բնակարանը՝ Տիգրան Բոստանջյանից: Թե ով է Տ. Բոստանջյանը՝ դատավորը չի պարզաբանել: Սակայն վերջինիս նվիրած բնակարանը վաճառել է 2021թ.՝ մոտ 79 մլն դրամով:

Դատավորը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ: 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Խ. Ղազարյանը բանկային հաշիվներում ունեցել է մոտ 7 մլն դրամ և 73 հազ. ԱՄՆ դոլար:  Իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազ. դրամ և 25 հազ. դոլար:

Նշենք, որ դատավորը 2021թ. վերջին ունեցել էր 48 հազ. ԱՄՆ դոլար` որպես կանխիկ գումար: Սակայն որևէ խոշոր ծախս չի հայտարարագրվել:

Դատարանի նախագահն ասում է, որ կանխիկ գումարի նվազումը պայմանավորված է սպառողական և նմանատիպ ընթացիկ ծախսերով: Քանի որ դրա միանվագ գումարը չի գերազանցել  2 մլն դրամը, հետևաբար չի հանդիսացել հայտարարագրման ենթակա ծախս:

Խ. Ղազարյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդ՝ 110 հազ. ԱՄՆ դոլար: Այն արտացոլված է նաև 2021թ. հայտարարագրում: Թեև գումարը ներդրված է` որպես ավանդ, սակայն Խ. Ղազարյանը ավանդից ստացած տոկոսները, որպես եկամուտ չի հայտարարագրել:

Հակակոռուպցիոն դատարանի նախագահին հարցրել ենք, թե նրան որտեղից այդ գումարը, որ ավանդ է ներդրել, բացի այդ՝ ինչու չի հայտարարագրել ավանդից ստացված տոկոսագումարները, որպես եկամուտ:

«Ինչ վերաբերում է 110 000 ԱՄՆ դոլարին, ապա այն ստացվել է անշարժ գույքի վաճառքից, որը 15.04.2021թ. «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ: Իսկ ավանդից ստացված եկամուտը չհայտարարագրելը պայմանավորված է ավանդի պայմաններով, այն է՝ եկամուտները հաշվեգրվում են պայմանագրի ժամկետի ավարտին՝ 15.04.2023թ.»,- նշում է Խաչիկ Ղազարյանը»:

 

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img