Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
19.1 C
Yerevan

Էրեբունու փոխթաղապետը մայթի հաշվին ընդլայնում է տան շքամուտքը․ «Հետք»

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախագծային շեղումներով շինարարություն է ընթանում։ Մահարու փողոցի մայթի վրա շքամուտք և բետոնե սյուներ են կառուցվում։

«Հետքը» պարզել է, որ հեղինակը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն է։

Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ Մահարու փողոց 39/6 հասցեում շինարարություն է ընթանում։ Բազմաբանակարան շենքի պատին կից երկհարկանի առանձնատան երկու մուտքերի համար բետոնե հիմքով շքամուտք և հենասյուներով ցանկապատ են կառուցվում։ Մահարու փողոցին հարող շքամուտքն ու հենասյուները կառուցվում են մայթի վրա։ Տարածքում չկա շինարարության մասին ցուցանակ, շինհրապարակը սահմանազատված չէ, փոշու տարածումը կանխող ցանցապատումը նույնպես բացակայում է։

Առանձնատունը սեփականության իրավունքով պատկանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանի մորը՝ Հասմիկ Պետիկյանին։ Պետրոս Սարգսյանը համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2020 թ․-ից։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img