Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
17.1 C
Yerevan

«Վահագի դեմ գրի, հենց հիմա քեզ բաց եմ թողնում» (տեսանյութ)

Հայաստանից հեռացած Ալավերդիի բնակիչ Արմեն Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը փորձել ստիպել իրեն կեղծ ցուցմունքներ տալ ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ։

«Ասաց՝ հենց հմի գրի, որ Վահագ Աբգարյանն ա քեզ ասել, որ դու սպանություն անես, հենց հիմա քեզ բաց եմ թողնում, ու քեզ ոչ մեկ չի կարա բան ասի։ Ես էլ ասի՝ ո՞նց կարամ տենց բան ասեմ, եթե նման բան չի եղել, մարդու վրա ո՞նց շառ անեմ»,- պատմել է Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի կատարած խոշտանգումների և տված հայհոյանքների մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմել էին նաև Գուրգեն Խաչիկյանն ու Արմեն Խաչատրյանը, իսկ կալանավայրում գտնվող Արթուր Շահվերդյանին դարձյալ Վահագն Աբգարյանի դեմ կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով փորձել էր կաշառել, ապա սպառնացել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին՝ քննիչ Հովհաննես Համբարյանը։ Քննչական մարմինները դեռ չեն պարզել, թե պաշտոնական անձին ինչու են նման շահագրգռվածությամբ փորձել ցուցմունքներ կորզել Վահագն Աբգարյանի դեմ, և ով է այս ամենի պատվիրատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԳ — «Հակակոռուպցիոն բլոգ»-ը շարունակում է սեփական հետաքննությունը Ալավերդիի քրեական կծիկը քանդելու նպատակով։

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img