Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն:

Ավելին

ՀՔԿ-ն փորձելու է բացահայտել՝ արդյոք Վանեցյանը օրենք է խախտել

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է հարուցվել, որի նպատակն է բացահայտել, թե արդյոք Արթուր Վանեցյանը օրենք է խախտել։

Ավելին

ԱԱԾ-ն գիտի, թե Քոչարյանի ընտանիքն ինչպես է տիրացել ունեցվածքին

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին՝ նշելով, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը:

Ավելին

Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, ինձ կախաղան կհանեք. Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ընդգծելով, որ իրենք երբեք չեն խրախուսում դատարանների աշխատանքին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ավելին

«Սանիթեքը» տուգանվեց 13 միլիոն դրամով՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

Աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է։ Օգոստոսին «Սանիթեքը» տուգանվել էր 12 միլիոն դրամով, սակայն այդ տուգանքից հետո էլ ոչինչ չփոխվեց՝ քաղաքը շարունակում է աղբ շնչել։

Ավելին

«Հարավկովկասյան երկաթուղիներում» 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում։ Քննչական մարմիններն ուսումնասիրում են իրավիճակը և մոտ ապագայում կներկայացվեն պաշտոնական տեղեկություններ։

Ավելին

Բարձրաստիճան ոստիկանները փաստաթղթեր են կեղծել, որպեսզի արդարացնեն մարտի 1-ի սպանդը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի գործով նոր քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

Ավելին


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO