Մեզ հասած տեղեկությունների համաձայն իշխանությունները վերահսկողության տակ են պահում ՀՀ նախկին գլխավոր դատախազի դեմ հարուցված քրեական գործը:
Իսկ ինչպես Այսօր հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Սակայն իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն Աղվան Հովսեփյանի գործը հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ չի ուղարկել դատարան այլ քրեական գործով մի մասով է նախաքննության ավարտ հայտարարել , իսկ մյուս մասով հակակառուպցիոն կոմիտեում նախաքննությունը շարունակվում է: Ասել է, թե իշխանությունները այս քայլով վերահսկողության տակ են պահում նախկին դատախազի շուրջ ծավալվող իրադարձություները եւ հնարավոր զարգացումների դեպքում ունենալով զենք կարողանան օգտագործել նախկին դատախազի դեմ:
Ի դեպ, Acblog-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: «Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը կալանավորվել է եւ արդեն երեք ամիս է , ինչ կալանքի տակ է եւ գտնվում է ԿԳԲ-ի պադվալում: