Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Եթե նորմալ իրավիճակ լիներ երկրում՝ Ալիևը ո՞ւմ շունն է, որ հետախուզում հայտարարեր որևէ մեկին, նա ընդհանրապես չէր համարձակվի․ Մարինա Պողոսյան

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին,

«KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:

Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ եթե Հայաստանում լիներ նորմալ կառավարություն կամ դատախազություն՝ բնականաբար անելիք կունենար։ «Բայց երբ երկիրը անտերության է մատնված, ով ինչ ուզում է՝ կարող է հայտարարել։ Անգամ, եթե հիշում եք, Ալիևը մի օր ջղայնացել էր, ասում էր՝ հանկարծ չփորձեք բանակ հզորացնել ու փորձել ռևանշ անել, թե չէ՝ կգամ ու էլի պատերազմ կանեմ։ Անտեր երկիր է, ով՝ ինչ ուզում՝ անում է, մենք դատախազ ունենք, ես 2019 թ-ից գոռում եմ, որ դատախազ չունենք, այսինքն, մինչև մեր երկրում դատախազը, ՀՔԾ պետը, և այն փոքր բալիկը՝ Ռուստամ Բադասյանը, չդատվեն՝ ոչինչ իր տեղը չի ընկնի։ Արդարադատության նախարար է՝ առհասարակ ձայն չի հանում, ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք։ Երբ Ռուսաստանն ասում է՝ մեր մոտ թուրք սպանած հային էքստրադիցիա անեմ՝ թող գա, ձեր մոտ նստի, իսկ արդարադատության նախարարը ասում է, թե դա նպատակահարմար չէ, դրանից հետո ուզում եք, որ մտածեն Սամվել Կարապետյանի կամ Արա Աբրահամյանի մասի՞ն, ինչ ուզեն՝ կանեն, վաղը ինձ ու Ձեզ էլ են ռոզիսկ տալու։ Ինչո՞ւ «իմքայլականներից» չկան հետախուզվողների մեջ, թե՞ յուրայիններին ռոզիսկ չեն տալիս։ Հազիվ սրանք իրենց երկրի ներսում չագուչով ման գան։ Մարդ, որ չագուչը ձեռքն է վերցնում, պիտի էդ չագուչը գործի դնի, եթե էդ չագուչը դուխովության խնդիր է՝ ուրիշ հարց է, բայց էդ չագուչը պիտի տար արդարադատության նախարարի գլխին, ՀՔԾ պետի, Գլխավոր դատախազի գլխին, որ էսօր մեզ մեր հավաքական արժանապատվությունը ստորացնողին կարողանային որևէ պատասխան հնչեցնել։ Բայց մյուս կողմից էլ Պատրոն Դավիթի մասով միգուցե Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, քանի որ ուզում են տանեն իրենց մոտ պարգևատրե՞ն։ Բայց ինչ վերաբերում է գործարարներին, իսկ ինչո՞ւ չանեն, էստեղից պատվերը լինում է, էնտեղից էլ հետախուզում են հայտարարում էլի»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե երկրում նորմալ կառավարություն լիներ, ապա Ալիևը չէր համարձակվի հետախուզում հայտարարել։ «Եթե նորմալ իրավիճակ լիներ երկրում՝ Ալիևը ո՞ւմ շունն է, որ նման բաներ աներ կամ հետախուզում հայտարարեր, նա ընդհանրապես չէր համարձակվի, հիմա տեսնում է, թե էս խեղկատակներն ինչ են անում, ոնց են 100-ավոր զինվորների դիակներ շպրտել մի տեղ, թե ոնց են զինվորների դիակներն անարգում, դրանից էլ լկտիանում են։ Ամեն մարդու վերաբերվում են այնպես, ինչպես ինքը թույլ է տալիս, դա նաև պետությանն է վերաբերվում, պետությանն էլ վերաբերվում են այնպես, ինչպես թույլ են տալիս։ Որովհետև մեր պետությունը ոչ իր զինվորին գնահատեց, ոչ իր քաղաքացուն գնահատեց, ոչ էլ հայրենասիրությունը»։

https://armdaily.am/?p=141611&l=am&fbclid=IwAR0kmdWdlUKef8MHk_8VHwrgtk39NAq1EficfKPQ1DxQKxuMSjg-zX3NFd0

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img