• June 21, 2021

Ովքե՞ր են ԱԺ-ում հայտնված նոր պատգամավորները․ նախնական տվյալներ

Ովքե՞ր են ԱԺ-ում հայտնված նոր պատգամավորները․ նախնական տվյալներ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 21-ի վաղ առավոտյան հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստանում է 53․92% ձայն կամ 72 մանդատ։ Սա նշանակում է՝ սահմանադրական մեծամասնություն է ստանում Փաշինյանի գլխավորած ուժը, այսինքն՝ առանց ընդդիմադիր ուժերի աջակցության կարող է ընդունել ցանկացած օրենք և կատարել փոփոխություններ սահմանադրական օրենքներում։

Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, որի կազմում են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Այս ուժին աջակցում էին նաև Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները։ Քոչարյանի ուժը ստանում է քվեների 21․04%-ը կամ, որ նույնն է՝ 27 մանդատ։

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարում դաշինքների համար սահմանված 7% պատնեշը, սակայն 6 պատգամավորով ներկայացված կլինի ԱԺ-ում։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հավաքած 5․23% քվեները ընդհանուր ուժերի հաշվարկում երրորդն են, և քանի որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական 3 ուժ՝ անկախ նրանից՝ երրորդ ուժը հաղթահարում է անցողիկ շեմը, թե՝ ոչ, Վանեցյանի գլխավորած ուժը փոքր կազմով, սակայն կհայտնվի ԱԺ-ում։

Փաստացի ԱԺ-ից դուրս մնացին Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն։ Ի դեպ, առաջին երեք տեղ գրաված ուժերը միասին հավաքել են 80․19% քվե։ Ըստ էության՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև են բաշխվում նաև ԱԺ չանցած ուժերի՝ համատեղ հավաքած և անվավեր 19․81% ձայները մանդատների տեսքով՝ ըստ համամասնության։

Ներկայացնում ենք պատգամավորության այն թեկնածուների ցանկը, որոնք կհայտնվեն խորհրդարանում։ Սակայն ընդգծենք՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքոգրյալ ցանկը խիստ հարաբերական է, քանի որ Կառավարություն կազմելուց հետո գործադիրում հայտնվելով՝ մեծաթիվ անձինք մանդատ չեն ստանա և նրանց կփոխարինեն հաջորդական համարները։ Օրինակ, Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրա փոխարեն ԱԺ կմտնի ցուցակի 73-րդ համարը։ Ստորև ներկայացվում են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ այս պահի դրությամբ անցողիկ տեղում հայտնված թեկնածուների ցանկը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Ազգային ժողով անցած պատգամավորության 72 թեկնածուների ցանկը․

1․ Փաշինյան Նիկոլ 2․ Արարատ Միրզոյան 3․ Մակունց Լիլիթ 4․ Պապիկյան Սուրեն 5․ Սուքիասյան Խաչատուր 6․ Նազարյան Լենա 7․ Սիմոնյան Ալեն 8․ Պետրոսյան Ռոմանոս 9․ Դավոյան Արփինե 10․ Թորոսյան Արսեն 11․ Հարությունյան Արայիկ 12․ Բաղդասարյան Նազելի 13․ Ռուբինյան Ռուբեն 14․ Արսենյան Գուրգեն 15․ Ավանեսյան Անահիտ 16․ Մելքոնյան Գուրգեն 17․ Արշակյան Հակոբ 18․ Տիգրանյան Հերիքնազ 19․ Կոնջորյան Հայկ 20․ Փամբուխչյան Արմեն 21․ Ջուլհակյան Արուսյակ 22․ Աղաջանյան Էդուարդ 23․ Քոչարյան Անդրանիկ 24․ Կարապետյան Մարիա 25․ Թունյան Բաբկեն 26․ Թորոսյան Շիրակ 27․ Վարդանյան Ծովինար 28․ Հովակիմյան Վահագն 29․ Պապոյան Գևորգ 30․ Գրիգորյան Հռիփսիմե 31․ Խաչատրյան Վիգեն 32․ Վարդանյան Վլադիմիր 33․ Գասպարյան Դիանա 34․ Սանոսյան Գնել 35․ Մաթևոսյան Համբարձում 36․ Ղազարյան Սոնա 37․ Խաչատրյան Արամ 38․ Հարությունյան Հովհաննես 39․ Բաթոյան Զարուհի 40․ Գրիգորյան Արարատ 41․ Գևորգյան Դավիթ 42․ Ստեփանյան Լիլիթ 43․ Համբարձումյան Կարեն 44․ Գաբրիելյան Վիլեն 45․ Գալստյան Մերի 46․ Գաբրիելյան Սիսակ 47․ Խաչատրյան Արմեն 48․ Գասպարյան Տաթևիկ 49․ Հակոբյան Վաղարշակ 50․ Սարգսյան Հայկ 51․ Մանավազյան Արուսյակ 52․ Բագրատյան Սերգեյ 53․ Մկրտչյան Նարեկ 54․ Ղազարյան Թագուհի 55․ Հակոբյան Հրաչյա 56․ Ասատրյան Մաթևոս 57․ Բադալյան Լուսինե 58․ Ղալումյան Վահե 59․ Թևոնյան Սեդրակ 60․ Պողոսյան Քրիստինե 61․ Մովսիսյան Սերգեյ 62․ Եղոյան Արման 63․ Ղազարյան Ալխաս 64․ Սարգսյան Տրդատ 65․ Մկրտչյան Արեն 66․ Ղազարյան Մարինա 67․ Զեյնալյան Նարեկ 68․ Հովհաննիսյան Արթուր 69․ Բեղլոյան Անուշ 70․ Աղազարյան Հովիկ 71․ Բաբայան Նարեկ 72․ Պալյան Էմմա

«Հայաստան» դաշինքի՝ Ազգային ժողով անցած պատգամավորության 27 թեկնածուների ցանկը․

1․ Քոչարյան Ռոբերտ Սեդրակի 2․ Սաղաթելյան Իշխան Վաչիկի 3․ Գրիգորյան Աննա Արամի 4․ Հակոբյան Վահե Ալբերտի 5․ Գևորգյան Արմեն Անդրանիկի 6․ Գալստյան Լիլիթ Սերյոժայի 7․ Ռուստամյան Արմեն Եզնակի 8․ Օհանյան Սեյրան Մուշեղի 9․ Վարդանյան Էլինար Սուրիկի 10․ Մինասյան Արծվիկ Գարեգինի 11․ Ղազինյան Արթուր Գագիկի 12․ Վարդանյան Քրիստինե Մարտինի 13․ Մանուկյան Գեղամ Ազատի 14․ Վարդանյան Աղվան Արշավիրի 15․ Խամոյան Ագնեսա Պողոսի 16․ Թևանյան Անդրանիկ Նորիկի 17․ Զաքարյան Մխիթար Սուրենի 18․ Ստամբուլյան Հռիփսիմե Ասատուրի 19․ Սիմոնյան Աշոտ Ժորայի 20․ Չարչյան Արմեն Գերասիմի 21․ Կիրակոսյան Ելենա Աշոտի 22․ Սեդրակյան Դավիթ Մհերի 23․ Խաչատուրյան Ալեքսանդր Սերգեյի 24․ Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի 25․ Վարդևանյան Արամ Պողոսի 26․ Ավետիսյան Թադևոս Էդիկի 27․ Եփրեմյան Մարիաննա Սամվելի

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ Ազգային ժողով անցած պատգամավորության 6 թեկնածուների ցանկը․

1․ Վանեցյան Արթուր 2․ Մարգարյան Տարոն 3․ Մկրտչյան Աննա 4․ Զաքարյան Իշխան 5․ Մամիջանյան Հայկ 6․ Թովմասյան Թագուհի

Ընդգծենք՝ սրանք նախնական տվյալներ են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակի յոթ օրից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/385179.html

© factor.am