• November 7, 2020

Փախուստ երկրից. Սերժի Վաչոն մտադիր է լքել Հայաստանը. «Ժամանակ»

Փախուստ երկրից. Սերժի Վաչոն մտադիր է լքել Հայաստանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ,

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչագան Ղազարյանը պատերազմական այս օրերին վաճառքի է հանել իր ունեցած-չունեցածը՝ բիզնեսներ, անշարժ գույք, հողատարածքներ։ Վաճառքի կոնկրետ նպատակը պարզ չէ, սակայն տեղեկություններ կան, որ նա մտադրություն ունի լքելու Հայաստանը։

Հիշեցնենք, որ Սերժի Վաչոյի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր, սակայն այդ բոլոր գործերն էլ հօգուտ նրա են ընթանում։ Նա ազատության մեջ է և ամեն նոր քրեական գործից հետո մի քանի միլիոն դրամ գումար է վճարում, ու գործերը կարճվում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: