• November 8, 2020

ԱԱԾ-ում երկուշաբթի,երեքշաբթի չորքեշաբթի մեկն է տնօրեն, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` ուրիշը. Մարինա Պողոսյան

ԱԱԾ-ում երկուշաբթի,երեքշաբթի չորքեշաբթի մեկն է տնօրեն, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` ուրիշը. Մարինա Պողոսյան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ArmDaily.am-ի հետ զրույցում «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը նշեց, որ ինքը ռազմագետ, քաղաքագետ չէ, բայց այն, ինչ կատարվում է ԱԱԾ-ի հետ այս 2.5 տարվա ընթացքում, իր համար է որպես ՀՀ քաղաքացի,

անընդունելի է. «ԱԱԾ-ն կամաց-կամաց վերածվել է բառացիորեն հին սովետական քաղմաս հասկացողությանը: Ոնց կարելի է, էն էլ այս վիճակում, ԱԱԾ-ում այսպիսի կադրային հոսքն անընդունելի է: Սա մեր համար ամենակարևոր պահն է և այս պահին ԱԱԾ-ում փոփոխություններ անելն անընդունելի է: Ես դեմ եմ եղել, երբ խոսք է գնացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, քանի որ ինչ-որ սկսվել է, բոլորը պետք է ավարտին հասցնեն և նոր լինի պատասխանատվություն: Ճանապարհին մարդկանց փոխելը սխալ է: Ինձ համար սա ոչ միայն անընդունելի է, այլև` անհասկանալի: Այնպես չէ, որ ես Միքայել Համբարձումյանի ջատագովն եմ, բայց այսօր ես` որպես մարդ, քաղաքացի չեմ կարողանում այդ քայլերը հասկանալ: Ըստ էության այս 2.5 տարվա ընթացքում բոլոր ԱԱԾ տնօրենները նշանակվել են Նիկոլ Փաշինյանի կողմից և ասել անընդմեջ` վայ ես սխալվել եմ… սա Ազգային անվտանգության ծառայություն է: Այսինքն մենք անընդմեջ ունենալու ենք ինֆորմացիայի արտահոսք: Նույնիսկ բառեր չեմ գտնում ասելու, չգիտեմ, թե ինչն է պատճառը եղել: Սա կուլտուրայի նախարարություն չի, կարող է վաղն էլ վարչապետը հրաժարական տա ու ասի` դե գնացեք ուզում եք Շուշին վերցրեք, ուզում եք Արցախը հանձնեք: Սա աբսուրդ է»:

Նրա խոսքով` դա կարելի էր անել պատերազմից հետո: Պողոսյանը հարց է բարձրացնում` արդյոք չէր կարելի նշանակել այն պաշտոնակատարին, որը 15-20 օրից հրաժարական չէր տա. « Դուք պատկերացնում եք ԱԱԾ-ում երկուշաբթի,երեքշաբթի չորքեշաբթի մեկն է տնօրեն, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` ուրիշը: Նույնիսկ մեր գրասենյակում մենք չենք կարող այս իրավիճակում նման փոփոխություններ անել, քանի որ ամեն մի աշխատող մի հստակ ինֆորմացիայի տիրապետում է: Լավն են, թե վատն են, բայց էդ մարդկանց պետք է պահել մինչև պատերազմի ավարտը: Այսօր ես`որպես ՀՀ քաղաքացի, հարց ունեմ վարչապետին` արդյոք կարելի է մի ամբողջ ազգի անվտանգությունն ապահովող ծառայության տնօրենի հարցում օր ու մեջ ասել սխալվել ենք, իսկ կարող է ուրիշ բաներում էլ են սխալվել, մենք տեղյակ չենք և այսքան զոհ տվել ենք ում սխալի պատճառով: Եթե այսօր մեր ԱԱԾ-ն լիներ իր տեղում, ես վստահ եմ` մենք այսքան զոհ չէինք տա, քանի որ երբ օգոստոսին, սեպտեմբերին ԱԺ պատգամավորները «տրնգի» էին տալիս Սևանի ափին, արդյոք այդ ժամանակ մեր երկրի, մեր ճակատագիր որոշողները տեղյակ չէին, որ լինելու է պատերազմ»:

©https://armdaily.am/