Վահագն Աբգարյանը նոր դատապաշտպան ունի

Փաստաբան Դավիթ Գյուրջյանն այսօր ներգրավվեց որպես ալավերդցի Վահագն Աբգարյանի դատապաշտպան և դատարանից ժամանակ խնդրեց՝ գործի նյութերին ամբողջական ծանոթանալու համար։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Կամո Փիրուզյանի դատական գործի քննությունն այսօր հետաձգվեց մինչև սեպտեմբեր՝ դատավորն արձակուրդ պետք է գնա։

Վահագն Աբգարյանին մեղադրում են Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ, թեև սպանությունը կատարած Վլադիմիր Դավթյանը պնդում է, որ ինքնակամ է գնացել այդ քայլին։ Նշենք, որ նախքան կալանավորելը Վահագն Աբգարյանի վրա երկու անգամ մահափորձ է կատարվել, որոնց պատվիրատուն մինչ օրս ձերբակալված չէ։

«Հակակոռուպցիոն բլոգին» հաջողվել էր գտնել մի շարք վկաների, ովքեր պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ, ներկայումս «մարտի 1»-ի գործող հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը փորձել է բռնության ու ճնշումների միջոցով իրենց ստիպել կեղծ ցուցմունքներ գրել Վահագն Աբգարյանի դեմ։ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունքներ են փորձել կորզել նաև դատապարտյալ Արթուր Շահվերդյանից։ Այդ մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր Արթուրի նշանածը։

«Հակակոռուպցիոն բլոգը» շարունակում է սեփական հետաքննությունը իրական հանցագործներին լիարժեք բացահայտելու ուղղությամբ։

Արման Ղարիբյան

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: