Լուսանկարներ․ Լևոն Մնացականյանը գլխավոր պատասխանատուն է կամ ինչպե՞ս համեստ աշխատավարձով դղյակ կառուցել

Ապրիլյան պատերազմը ջրի երես հանեց բանակում առկա բազմաթիվ խնդիրներ և դրանց պատասխանատու մեղավորներին, որոնց մեծ մասը հենց Արցախում ուժայինների, մասնավորապես, ՊԲ հրամանատարական կազմն էր և այդ օրերի նախարար Լևոն Մնացականյանը: Մնացականյանը սահմանը «տուշոնկի» բանկաներով պաշտպանելու մեղավորներից էր:

Ապրիլյան պատերազմից առաջ և հետո Լևոն Մնացականյանի կարևորագույն դեր է խաղացել բանակի կյանքում։  Ապրիլյանից հետո ակնհայտ դարձած, բոլոր բացասական երևույթների, պաշտպանության բանակում առկա սխալների համար գլխավոր պատասխանատուն Լևոն Մնացականյանն է, քանի որ բանակի հրամանատարը պետք է տեսներ և տեղում վերացներ այն բոլոր խնդիրները, որոնք բերեցին մարդկային մեծ կորուսնտերի:

Լևոն Մնացականյանը պատասխանատու է, որ հրետանային ստորաբաժանումները, ծրագրով նախատեսված ինժեներական աշխատանքները կատարելու փոխարեն, զբաղված էին թերթիկներ լրացնելով ու վառելելիք ստանալով: Նկատենք, որ ինժեներական աշխատանքների ժամանակ կառուցվում են նոր կրակային դիրքեր, կառավարման կետեր, որոնք պատերազմական իրավիճակում օգտագործում են որպես պահեստային կամ այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ հրետանավորների համար՝ թշնամու թիրախում երկար չմնալու կամ այլ դիրքից կրակելու նպատակով:

Լևոն Մնացականյանը պատասխանատու է, որ ժամկետային զինծառայողները իրենց սեփական միջոցներով էին գնում մարտական հերթապահության գնալու համար նախատեսված պարագանների համալիրը և պատժվում էին, եթե համալիրի ցուցակից  որևէ բան պակաս էր լինում: Ի դեպ, ՊԲ-ում ծառայած ժամկետային զինվորների վկայությամբ՝ այս պարագաների գնումը ևս որոշակի շրջանակների համար եկամտաբեր բիզնես էր դարձել։

Լևոն Մնացականյանը պատասխանատու է, որ գործ անելու և թալանչիներին նստացնելու փոխարեն՝ զբաղված էր ժամկետային զինծառայողներին և միջին ու ցածր սպայական կազմերին տույժեր տալով և քրեական գործեր հարուցելով: Համոզվելու համար կարող եք բացել վիճակագրական տվյալները և ուղղակի համեմատել անցած տարիների տվյալների հետ: Լևոն Մնացականյանի՝ ՊԲ հրամանատար եղած տարիներին հարուցվել են ամենաշատ քրեական գործերը, բանտի ճաղերի հետևում են հայտնվել ամենաշատ զինծառայողները, սպաները՝ ամենաթեթև զանցանքի դեպքում անգամ:

ՊԲ նախկին հրամանատարը պատասխանատու ու մեղավոր է հենց նրա համար, որ պարզապես հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպե՞ս նա  կարող էր ունենալ ժամանակ և գումար, որ Ստեփանակերտում դղյակ կառուցեր, որը համեստորեն առանձնատուն է անվանում ընկերական միջավայրում: Մեր տվյալներով՝ Ստեփանակերտում այդ առանձնատունը կառուցելու համար Մնացականյանը ծախսել է մոտավորապես 500-600 հազար դոլար, իսկ տունը մասնագետների կողմից գնահատվում է 1.000.000 դոլար:

Անի Սահակյան

©  Politik.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: