Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին մեղադրող դատախազի միջնորդությունը։

Դատարանը արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով եւ այլ փաստական տվյալներով։

Դատարանը գործով ամբաստանյալի բացակայությունը համարեց հարգելի․ «Քանի որ ցանկացած դատական նիստից առաջ բացակայության պատճառների մասին ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր։ Դատարանը գտել է, որ խափանման միջոցի պայմանների խախտում չի արձանագրվել»։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 8-ին։

Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ դատական նիստ էր գումարվել։ Մեղադրող կողմը գտել էր, որ Խաչատրյանն անհիմն պատճառաբանությամբ չի ներկայանում դատարան։ Այդ հիմնավորումներին ի հակադրություն՝ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ոչ միայն հիմք չկա իր պաշտպանյալին կալանավորելու, այլ նաեւ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ վիրահատության նպատակով դատարանը պետք է թույլ տա նրան՝ մեկնել արտերկիր։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img