• September 27, 2018

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները զրկվեցին դիվանագիտական անձնագրերից

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները զրկվեցին դիվանագիտական անձնագրերից

Դիվանագիտական անձնագիրը ՀՀ ԱԳՆ կողմից տրվող փաստաթուղթ է, որը տրվում է բարձր պաշտոններ ունեցող անձանց և դիվանագետների ընտանիքներին։ Սակայն պարզվում է՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամները նույնպես դիվանագիտական անձնագրեր են ունեցել՝ անօրինական։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի,  չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր։

Հեղափոխությունից հետո Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ «աջ ու ձախ բաժանված դիվանագիտական անձնագրերի հարցը լուծվելու է շատ մոտ ժամանակներում, բոլոր այն մարդիկ, ովքեր տրամաբանորեն չպետք է ունենան դիվանագիտական անձնագրեր, այդ դիվանագիտական անձնագրերը չեն ունենա»։