Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը․ ԱՆ իրազեկումը

Արդարադատության նախարարությունը իրազեկում է

Ինչպես արդեն բազմիցս հանրությանը իրազեկվել է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Հատկանշական է, որ հունիսի 9-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանոթյուն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ անկանխիկ գործարքների վերաբերյալ օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության, մասնավորապես՝ նման գործարքը համարվելու է առոչինչ: Օրինակ, եթե անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի գինը գնորդը չվճարի անկանխիկ ձևով, ապա գործարքը ի սկզբանե կլինի անվավեր, այսինքն՝ գոյություն չունեցող: Տվյալ պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել առոչինչ ճանաչել գործարքը: Դրա արդյունքում գործարքի կողմերը ստիպված են լինելու միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ դրամով փոխհատուցել արժեքը: Նույնը վերաբերելու է նաև այն դեպքերին, երբ օրենքի պահանջները կատարելուց խուսափելու համար գործարքի գումարը մաս-մաս կվճարվի:

Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ, Օրենքով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:

Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում և խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի պահանջի՝ 300,000 ՀՀ դրամը գերազանցող մի շարք գործարքներ պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով: Օրինակ, ապրանքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման, պարտքի դիմաց գումար վճարելը և նմանատիպ այլ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի և այլնի առուվաճառքի) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը:

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img