Ուրբաթ, 17 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող հայտարարություններին։

Նա նշեց, որ երբ մարդիկ ըստ էության ասելու ոչինչ չունեն, չունեն ծրագիր ներկայացնելու համար, բնականաբար արդեն իրենք իջնում են այդ բառամթերքի մակարդակին։

«Երբևէ Հայաստանում նորմալ ընտրություններ չեն եղել՝ ինչ ինձ հիշում եմ։ Երևի միայն առաջին նախագահի ընտրություններն են նորմալ ընտրություններ եղել՝ գաղափարական էր այդ ընտրությունը։

Բայց նույնիսկ այդ չեղած ընտրությունների պարագայում ֆորմալ ձևը պահպանում էին և ծրագրեր էին ներկայացնում, որպեսզի մարդն իմանա ինչ է ընտրելու, որպեսզի ոչ թե անձին ընտրի, այլ ծրագիրը կամ գաղափարը։

Բայց քանի որ այսօր որևէ մեկը գաղափար չունի այդ կուսակցություններից, այսինքն ընդամենը շատ նմանվել է մանկական խաղի, երբ պարանը քաշում են։ Եվ ես նորից կրկնում եմ, որ այստեղ գնում է տնտեսական ոլորտների՝ մի մասի համար պահպանման խնդիր, մի մասի համար էլ ձեռք բերելու և կենաց ու մահու պայքարի կռիվ է գնում։ Եվ սա է, որ ամեն ինչ բերել ՝ էժանագին շոուծրագրի, այդ էժանագին բառամթերքներով և իմ կողմից դատապարտվել է։

Ինձ համար շատ զարմանալի է, որ այսօր Հայաստանում երկու հազարից ավելի փաստաբաններ և բավականին մեծ քանակությամբ իրավապաշտպաններ կան, երբ որ բռնության կոչ է գնում շատ վատ բառերով, այսինքն ասում է՝ ես ձեր բոլորիդ նկատմամբ բռնանալու եմ, կներեք, հազար ներողություն, ասում է՝ ձեզ շինելու եմ, ուզում եմ հասկանալ, արդյո՞ք սա չի կարելի դիտարկել որպես բռնության և բռնաբարության կոչ»,-ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ ազգային ու ազգայնական ուղղվածություն ունեցող կուսակցություններ կան ընտրություններին մասնակցելու հայտ ներակայացրած, ինչու այդ կուսակցության անդամ տղամարդիկ չեն հակադարձում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։

«Այդ կուսակցությունների տղամարդիկ ո՞ւր են, որ նրանց այդ բռնության կոչին համարժեք պատասխան չեն տալիս։ Սա ոչ թե դեմոկրատիա է՝ սա լկտի ամենաթողության պրոցես է, սա նույնիսկ բարդակ չի։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին և վենդետաներին, այսինքն բռնության կոչերից անցնում են սպառնալիքների ուղղված համայնքապետերին, գյուղապետերին»,-նշում է Պողոսյանը։

Նա շեշտեց, որ տարատեսակ ֆոնդերից վերջիններիս ժամանակին ֆինանսավորել են, որպեսզի ժողովրդավարություն հաստատեն ու չլինեն այդ բռնության կոչերը, որ իրենք են անում այսօր։ Նա ասաց, որ դեռևս շատ ձայնագրություններ ու գաղտանլսումներ ի հայտ կգան, ինչ իր համար անընդունելի է, որովհետև երբևէ իրեն հարգող մարդն ուրիշի սպիտակեղենի մեջ քուջուջ չի անի, իսկ մարդուն գաղտնի ձայնագրելը կամ գաղտնի տեղադրելը մարդկային արժանապատվությունից ցածր բան է՝ համոզված է Մարինա Պողոսյանը։

Նա նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է հրապարկելու Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանությունն ասելու է, որ ինքը դրանով հպարտանում է։

Ինչ էլ հրապարակվի այսօրվա գործող իշխանության վերաբերյալ, չի կարող լինել ոչինչ ավելի ցավալի, քան դիերը պարկերի մեջ կամ այսքան զոհված երեխաները։

Մարինա Պողոսյանը նշեց, որ այս իշխանությունները չեն էլ գիտակցում, որ ժողովրդի կեսը սգի մեջ է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս պարզապես ժողովրդի համբերության բաժակն են լցնում։

https://armdaily.am/?p=140471&l=am

Hot this week

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի ինքնաթիռների ֆինանսավորումն Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ...

Թեմաներ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան...

Ռուբինյանը Իրանի պատվիրակության անդամների հետ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել...

Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր,...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img
Previous article
Next article